ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ Գազայում հասարակական կարգը շուտով կփլուզվի
Գազայի հատվածում հասարակական կարգը շուտով ամբողջությամբ կփլուզվի Իսրայելի մշտական օդային հարվածների և անկլավին բավարար մարդասիրական օգնություն հասցնելու անկարողության լույսի ներքո: ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում։
«Իսրայելական բանակի կողմից շարունակվող ռմբակոծություններով և առանց կացարանների ու առաջին անհրաժեշտության պարագաների, ես սպասում եմ, որ հասարակական կարգը Գազայում շուտով ամբողջությամբ կփլուզվի՝ հուսահատ պայմանների պատճառով, որոնք անհնարին են դարձնում նույնիսկ սահմանափակ օգնության առաքումը»,-ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից հրապարակված փաստաթղթում։
Գուտերեշը խոսել է Գազայի հատվածում իրավիճակի աղետի վերածվելու վտանգի մասին, որն անդառնալի հետևանքներ կունենա տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։ «Մենք կանգնած ենք հումանիտար համակարգի փլուզման լուրջ վտանգի առաջ: Իրավիճակն արագորեն վերածվում է աղետի, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ պաղեստինցիների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Բոլոր հնարավորություններն օգտագործելով նման արդյունքից պետք է խուսափել»,-ասվում է Գուտերեշի նամակում։
«Միջազգային հանրությունը պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը հետագա սրումը կանխելու և հակամարտությունը դադարեցնելու համար: Ես կոչ եմ անում Անվտանգության խորհրդի անդամներին ճնշում գործադրել հումանիտար աղետը կանխելու համար»,-հավելել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածվելու վտանգ կա
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում 48 օրվա ընթացքում ավելի քան 5300 երեխայի մահվան մասին
- Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատանդ է պահում 137 մարդու
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան