Ժամում 20-30 կմ արագությամբ չես կարող այնպես հարվածես, որ մեքենայի մասերը ցիրուցան լինեին, խեղճ կանայք էլ փռվեին գետնին.Պատմում են ականատեսները
Մաշտոցի պողոտայում գետնանցումի դիմաց տեղի ունեցած վրաերթի մասին factor.am-ին պատմել են ականատեսները:
Սփյուռքահայ մի կին պատմեց. «Հարվածն այնքան ուժեղ էր, որ քաղաքացիներից մեկին շատ հեռու շպրտեց, երեխային էլ այնպես շպրտեց, որ չնկատեցինք: Նրան ներկաներից մեկը վերցրեց, երկու տարեկան կլիներ: էն մյուսն էլ ընկած էր և ականջից արյուն էր գալիս: Բայց երիտասարդ կնոջ վիճակը կարծում եմ, որ շատ ավելի վատ էր, քանի որ լրիվ արյունահոսում էր և քարացած պառկած էր»:
Կինն կարծիք հայտնեց, որ քաղաքացիները պետք է ուշ ժամին գետնանցումով անցնեին, ոչ թե փողոցով, բայց վարորդն էլ պետք է զգոն լիներ:
«Ժամում 20-30 կմ արագությամբ չես կարող այնպես հարվածես, որ մեքենայի մասերը ցիրուցան լինեին, և այդ խեղճ կանայք փռվեին գետնին»,-պատմեց կին ականատեսը:
Դեպքի վայրում կանգնած տղամարդն էլ հայտնեց, որ երեխային ինքն է գետնից բարձրցրել և հասցրել մի քանի մետր այն կողմ գտնվող հիվանդանոց:
«Ես եմ երախային գրկել, վազելով հասցրել մոտակա հիվանդանոցը: Շատ սրտացավ բժիշկներ էին, ես խոսել եմ բժիշկների հետ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Շոկի մեջ էի, չգիտեմ աղջիկ էր, թե տղա, դեմքն էր արյունոտված և լաց էր լինում: Բժիշկներն ասացին, որ երեխան շարժվում է խնդիր չկա»,- հայտնեց քաղաքացին:
Հիշեցնենք, որ վրաերթի ենթարկվածներից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
Հարակից հրապարակումներ`
- Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկվածներից մեկը հիվանդանոցում մահացել է
- Մաշտոցի պողոտայում վրաերթի են ենթարկվել 3 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան