Մարիա Զախարովա. Չեմ ցանկանում, որ Հայաստանի ժողովուրդը կրկին խաբվի իր արևմտյան ընկերների կողմից
Այսօր մենք բազմաթիվ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արևմուտքը կարողանում խաբել, բայց ես իսկապես չեմ ուզում, որ հայաստանցիները նորից խաբվեն իրենց, այսպես ասած, արևմտյան ընկերների կողմից։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը գնահատում ՝ այլ երկրներում ռուսական պաշտպանական համագործակցության այլընտրանք փնտրելու Հայաստանի որոշմանը։
«Այսօր մենք բազմաթիվ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արևմուտքը կարողանում խաբել, բայց ես իսկապես չեմ ուզում, որ հայաստանցիները նորից խաբվեն իրենց արևմտյան ընկերների կողմից։
Բանն այն է, որ մենք արդեն խոսել ենք այս մասին։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային և այս «Բաստիոն» զրահամեքենաներին, ապա այն լիկվիդ չէ։ Այն ակնհայտ է նույնիսկ հատուկ ռազմական գործողության համատեքստում (Ուկրաինայում) ծավալվող իրավիճակից։ Այս մասին ես մանրամասն մեկնաբանեցի նոյեմբերի 22-ի ճեպազրույցում։ Եթե, ի դեպ, շատ լրատվամիջոցներ, որոնք, ցավոք սրտի, առնչություն ունեն Հայաստանի գործող իշխանությունների հետ, խեղաթյուրված չներկայացնեին այս տեղեկատվությունը և հակալրագրողական գործունեությամբ չզբաղվեին, այլ հնարավորություն տային իրենց երկրի ժողովրդին ծանոթանալ մեջբերումներին և ուղիղ խոսք, երևի ավելի պարզ կլիներ, որ իրոք, հերթական անգամ, ցավոք սրտի, հայաստանցիներին հերթական անգամ արևմուտքից կեղծիք է մատուցվում:
Ինչու՞ կեղծ: Որովհետև տարբեր երկրներում արտադրված ռազմական տեխնիկայի այս սոլյանկան երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը և այն ակնհայտ է»,-նշեց նա։
Բոլոր խնդիրները գործընկերային մթնոլորտում լուծելու անհրաժեշտության մասին Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը վերաբերյալ Զախարովան ասաց, որ Ռուսաստանը կարող է միայն ողջունել դա։
«Նման վերաբերմունք ունի նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Սպիտակի դասերից մեկը ռուս և հայ ժողովուրդների բարեկամության անխախտելիության գիտակցումն է
- Զախարովա. Մոսկվան ծայրաստիճան անհանգստացած է Երուսաղեմի հայկական պարտեզի շուրջ ստեղծված իրավիճակից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին