Սուրենավանում շների հարձակման հետևանքով երեխայի սիրտն է ճաքել. Մանրամասներ
Արարատի մարզի Սուրենավան գյուղում շների հարձակման հետևանքով մահացած երեխան՝ 7-ամյա Ալիկն է։ Դպրոցի փոխտնօրեն Վալյա Ավետիսյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պատմել է, որ դեպքը առավոտյան է տեղի ունեցել՝ դպրոց գնալու ճանապարհին։
«Երևի 8.40 -ի սահմաններում իմացանք դեպքի մասին։ Դպրոցի ճանապարհին՝ ակումբի մոտ, շները հավաքված են եղել, թափառող շներ են այնտեղ պտտվում, որտեղ չկան դրանք։ Առավոտ շուտ տղան իր ընկերների հետ՝ 3-ով, դպրոց գնալիս են եղել, երբ շները հարձակվել են։ Երեխաները վազել են։ Ալիկը վազելիս ընկել է, սկզբում կարծում էինք, որ գլուխն է քարին կպել, բայց փաստորեն սիրտն է ճաքել վախից»,-պատմել է դպրոցի փոխտնօրենը։
Նա նաև նշել է, որ երեխայի մայրը նույն դպրոցում է աշխատում.«Իմ աշակերտուհին է եղել, հիմա դպրոցի գործավարուհին է։ Բոլորս շատ ճնշված ենք, ուղղակի խոսելն անհնար է»։
Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ Արարատ ԲԿ-ից հայտնեցին, որ երեխան մահացած է տեղափոխվել իրենց մոտ։
«Հիվանդանոց չի տեղափոխվել, այլ դիահերձարան»,-ասացին ԲԿ-ից։
Կենտրոնից մահվան հստակ պատճառ չեն նշում՝ խորհուրդ տալով սպասել դատաբժշկական փոձաքննության արդյունքներին։
Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին՝ ստացել են հաղորդում, որ Սուրենավանում 7-ամյա երեխա է մահացել։ Ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, դեպքով քննչական կոմիտեն է զբաղվում։
ՔԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն կարող են տրամադրել ավելի ուշ։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենավանում շների հարձակման հետևանքով 7 տարեկան երեխա է մահացել
- Վիճակագրությունը մտահոգիչ է. շների հարձակվելու և կծելու դեպքերը Հայաստանում շատացել են
- Թափառող շունը սպանել է տարեց կնոջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան