Քերոբյան. Մրցակցությունն ավելի շատ ներհայաստանյան է, այլ ոչ թե Հայաստան ներմուծված ապրանքի հետ
«Այս պահին Լարսի անցակետով հայկական բեռնատարները հիմնականում անցնում են, շաբաթ օրվանից վերականգնվել է թողունակությունը»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ խնդիրներն առաջացել էին Լարսի անցակետում ուժեղացված վերահսկողության կամ հսկողության արդյունքում, որից հետո նախաձեռնել են քննարկումներ մի քանի մակարդակներով, թե ինչպես կարող են խնդիրների լուծման ուղղությամբ աշխատել։
Քերոբյանը հայտարարեց, որ իրենց համար կարևոր է, որպեսզի Հայաստանում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ, ոչ միայն հասանելիությունն այլ շուկաներում լինի ավելի մեծ, լավ գնով, նաև սեփական հանրության համար, որովհետև առաջին հերթին դա նաև ազդում է հայ ժողովրդի առողջության վրա։
«Այդ առումով վճռական ենք, որպեսզի հնարավոինս կարճ ժամանակում Հայաստանում արտադրվող ապրանքները դառնան բարձրակարգ, բարձր ստանդարտներին համապատասխան»,- ասաց Քերոբյանը։
Նա նաև ասաց, որ իրենց տվյալներով, որևէ արտառոց աճ ներմուծվող գյուղմթերքի, մասնավորապես կարտոֆիլի մասով, չկա։
«Գիտենք, որ տեղական շուկայում խոշոր ներդրումներ են արվել կարտոֆիլի արտադրության մեջ, դրա արդյունքում ստացվել է ավելի էժան գին, հետևաբար մրցակցությունն ավելի շատ ներհայաստանյան է, այլ ոչ թե Հայաստան ներմուծված ապրանքի հետ»,- ասաց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը նաև ասաց, որ նոյեմբերին 0,5 տոկոս գների նվազում է արձանագրվել, որը շատ լավ նորություն է՝ հաշվի առնելով անցած տարվա բարձր գնաճը։
Հարակից հրապարակումներ`
- 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. Դանիելյան
- Գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից ետ են վերադառնում։
- Կոլապս Վերին Լարսի անցակետում, ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան