Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին կա մեկ զոհ և մեկ տուժած
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին,ինչի հետևանքով կա մեկ զոհ և մեկ տուժած:
«Դեկտեմբերի 6-ին, ժամը 21։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1986 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Կ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Լ․ Դ․-ն (ծնված 1984 թ․) տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Փրկարար ծառայությունը Գետափի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ
- Փրկարարները օգնել են բացել են Սյունիք մարզում միակողմանի փակված երթևեկությունը
- Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 160 տրանսպորտային միջոց և մոտ 310 քաղաքացու(Տեսանյութ)
- Առաքելյան. Ավինյանը վարչության պետ է նշանակել «Փարկինգ Սիթի Սերվիս»-ից 1.6 մլն դոլար հափշտակած Հարությունյանին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան