Մենք՝ որպես ազգ և պետություն, իրավունք չունենք հրաժարվելու քաղաքակրթական Հայաստանի բռնազվաթված և ոչ մի կտորից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
Թիկունքիս եկեղեցին 19-րդ դարի շինություն է, որի բարավորի վրա օգտագործված է արձանագիր խաչքար՝ թվագրված 1563թ.-ով։
Վայոց ձորի մարզի հինավուրց հայկական Գանձակ գյուղատեղին այժմ ապաբնակեցված է, սակայն առնվազն մոտ հինգ հարյուր տարի առաջ մեր նախնիներն այստեղ թողել են իրենց մշակութային անջնջելի հետքը՝ փաստելով տարածքի քաղաքակրթական Հայաստանի անքակտելի մաս լինելու հանգամանքը։
Արդի քաղաքական Հայաստանը, որը նույն ինքը Հայաստանի Հանրապետությունն է, քաղաքակրթական Հայաստանի նաև այս անկյան փաստացի տիրապետողն է, սակայն մենք՝ որպես ազգ և պետություն, իրավունք չունենք հրաժարվելու քաղաքակրթական Հայաստանի բռնազվաթված և ոչ մի կտորից, քանզի դա աններելի թուլամորթություն կլինի ոչ միայն մեր նախնյաց քաղաքակրթական ջանքի, այլ նաև քաղաքական Հայաստանի համար ռազմավարական խորք, ուստի նաև մեր սերունդների ավելի անվտանգ ապագան ապահովելու առումով»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ինքը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան չի եղել.Վարդան Ոսկանյան
- Վերջնանպատակը պետք է լինի ոչ թե այդ մահաբեր պալարի գոյության հետ իբր հաշտվելը, այլ այն արմատախիլ անելը. Վարդան Ոսկանյան
- Այդ բաշիբոզուկներին հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու.Վարդան Ոսկանյան
- Ոմանք վախենում են ոչ միայն Արցախը վերադարձնելու ծրագիր կազմել, այլ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել.Վարդան Ոսկանյան