Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան
Դատավորն ունի հանձնարարություն՝ արագ դատելու Նարեկ Մալյանին։ Այս մասին Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Դատավորը փորձում է, քողարկելով օրենսդրական կարգավորումների տակ, այն իրականացնել։ Էդ մեկը չի ստացվի հաստատ։ Եթե գնալու են դատապարտման, ապա խայտառակվելու են ամբողջությամբ և բոլորով։ Դրա մասին հիմա չեմ խոսի, կխոսեմ մոտակա նիստերին։ Նման գործ, որ պարզապես ապացույց չկա իրավաբանորեն և մենք դա կապացուցենք հաջորդ նիստին»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է փորձագետի եզարակացությանը, ապա Աթանեսյանի խոսքով՝ անգրագետ եզրակացություն է։
«Փորձագետը պարտավոր է ուսումասիրել, հակառակ դեպքում՝ փորձագետ չէ, դատարկություն է։ Սա այդքան կարևոր բան չէ, այդ գործի համար։ Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Հա ջան չի». Դատավորը՝ Նարեկ Մալյանին
- Մարեկ Մալյան. Իմ խոսքերից չեմ հրաժարվում
- Ռուբեն Մելիքյան. Այս դատավարությունն այն մասին է, որ Նարեկ Մալյանի խոսքի ազատությունը ոչ իրավաչափ ձևով սահմանփակված է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները