«Նորություն կա՞»․ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվեց դատախազի առողջական վիճակից
«Հարցս ի սկզբանե մտածել էի ուղղել Առողջապահության նախարարին, բայց այստեղ չի, գուցե Արդարադատության նախարարը կարողանա պատասխանել։ Երեկ մեծ հնչեղություն ունեցող դատական նիստերից մեկի ժամանակ, երբ մեղադրող դատախազն ընթերցում էր ՀՀ երկրորդ նախագահի գույքը, դատախազի ինքնազգացողությունն ինչ-որ պահի վատացավ և ստիպված դատավորից 5 րոպե ընդմիջում խնդրեց, որ ջուր խմի, դե 20 րոպե ոտքի վրա գույք էր ընթերցում, հեշտ բան չէ։ Ուզում էի Առողջապահության նախարարից հետաքրքրվել, դատախազի վիճակի մասին՝ նորություն կա՞, նորմա՞լ ա ամեն ինչ դատախազի հետ»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Քանի որ հարցը հռետորական էր, պատասխան չկար։