Աշոցքում, Արթիկում ձնախառն անձրև է, Սպիտակի‚ Դիլիջանի ոլորաններում և Արտաշատի տարածաշրջանում՝ մառախուղ
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Ախուրյանի, Թալինի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի և Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Սպիտակի‚ Դիլիջանի ոլորաններում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան