Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման մասին. Միլլեր
«Վաշինգտոնը երբեք չի հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման մասին, դա կհակասի Միացյալ Նահանգների շահերին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Ըստ նրա, եթե պարզապես դադարեցնեին բոլոր դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետկ, դա կհակասեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման շահերին։:
«Մենք շարունակում ենք անմիջականորեն համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, որպեսզի հստակեցնենք, օրինակ, Ադրբեջանի դեպքում, թե որտեղ կան մտահոգություններ: Մեզ անհանգստացրել է վերջին շրջանում լրագրողներին կալանավորելու միտումները։ Շարունակում ենք կոչ անել նրանց՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչի մասին ես խոսել եմ այս ամբիոնից նախկինում»,- ասել է նա։
Միլլերի խոսքով, Վաշինգտոնը շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ՝ կոչ անելով վերջինիս ձգտել կայուն խաղաղության Հայաստանի հետ։
«Դա կշարունակի մնալ մեր դիվանագիտական ջանքերի առանցքում», - նշել է պետքարտուղարության խոսնակը։
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, նա նաև ընդգծել է մարդու իրավունքների հետ կապված հարցերի կարևորությունը Վաշինգտոնի համար «նման տեսակի դիվանագիտական ներգրավվածության պարագայում»:
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը
- Բաքուն խաղաղության պայմանագիր կնքելու իրական հնարավորություն է տեսնում
- Առկա է անհրաժեշտություն ԼՂ-ում ունենալ անկախ միջազգային դիտորդական առաքելություն. ԱՄՆ պետքարտուղարություն
- Ադրբեջանը համաձայն է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն. ԱՄՆ պետքարտուղարություն
- Լուիս Բոնոն հանդիպել է հիմնական շահագրգիռ կողմերի հետ. ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Բոնոյի Հարավային Կովկաս կատարած այցի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան