Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մերժեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի ներկայացրած խափանման միջոց կալանավորումը այլ խափանման միջոցով փոփոխելու միջնորդությունը։
Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե այդ որոշումներն օրինական են, ապա ի՞նչ է քննում դատարանը․ Մամիկոն Ասլանյանի պաշտպան
- Վերջում պարզվում է, որ «խաղը ծախված էր»․ Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում ուղղակի ջախջախեց «ժողովրդավարության բաստիոնի» շոուն․ Մանուկյան
- Փաստաբանը կմիջնորդի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին