Ալիևը մանրամասներ է հայտնել «խաղաղության պայմանագրից»
«Բաքվին երաշխիքներ են պետք, որ Երևանում ռևանշիզմի փորձեր չեն լինի»,- «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանին պետք է երաշխիք, քանի որ «մենք գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում», «տեղեկացված ենք եվրոպական որոշ մայրաքաղաքներում խորհրդատուների մասին»։
«Մենք կցանկանայինք, որ երկու երկրների միջև ընդհանրապես պատերազմ չլիներ, և այդ առումով երաշխիքներ պետք է լինեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով, որ «հայկական կողմը պետք է մոռանա պատմության մեջ մնացած «ԼՂՀ» մասին և սկսի սահմանազատման գործընթացը»:
Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրն այնքան էլ ծավալուն չէ, «այն ունի առավելագույնը 6-7 էջ, քիչ քանակությամբ հոդվածներ»։
Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանից պահանջվել է ավելի քան երկու ամիս՝ արձագանքելու խաղաղ պայմանագրի Բաքվի վերջին առաջարկներին, ինչը արվել է «միայն այն բանից հետո, երբ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը», ինչը «ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գործընթացը դանդաղեցնում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը»:
Նրա խոսքով, Ադրբեջանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է հայկական կողմից ստացված այդ առաջարկները և իր առաջարկները ժամանակին կուղարկի Երևան։
Հարակից հրապարակումներ`
- Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի.Արման Թաթոյան
- Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է. Հասրաթյան
- Սահմանին սադրանքներ իրականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է խաղաղության գործընթացը մտցնել փակուղի․ ԱԳՆ
- Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը. Միրզոյան
- Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան