Զախարովա. Սպիտակի դասերից մեկը ռուս և հայ ժողովուրդների բարեկամության անխախտելիության գիտակցումն է
Ռուսաստանը միշտ կհիշի 1988-ի Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը՝ այն ընկալելով որպես իր դժբախտություն։ Այս մասին դեկտեմբերի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«1988 թվականի դեկտեմբերի 7-ին հնագույն Հայաստան երկիրը կրեց իր պատմության ամենամեծ աղետներից մեկը՝ 10 բալ ուժգնությամբ սարսափելի երկրաշարժ, որի էպիկենտրոնը Սպիտակ քաղաքում էր։ Այն ավերել է բազմաթիվ բնավայրեր և խլել մի քանի տասնյակ հազար քաղաքացիների կյանք։ Տարբեր գնահատականներով՝ աղետի հետևանքով ավերվել է 9 մլն մ² բնակելի տարածք: Սա կազմել է հանրապետության ընդհանուր բնակարանային ֆոնդի մոտ 20%-ը։ Ավելի քան կես միլիոն մարդ մնացել է անօթևան։
Սարսափելի վշտի պահին հայ ժողովրդին օգնության հասավ ողջ երկիրը, արտերկրից եկած բարեկամները, այդ թվում՝ հայկական սփյուռքը։ Աղետի հետևանքների վերացման հանձնաժողովը գլխավորել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Գրեթե 100 բարձր որակավորում ունեցող բժիշկներ՝ Խորհրդային Միության առողջապահության նախարար Եվգենի Չազովի գլխավորությամբ, Հայաստան էին թռել Մոսկվայից»,-նշել է Զախարովան։
«Միութենական բոլոր հանրապետություններից մարդասիրական օգնություն է հասել, ժամանել է 45 հազար շինարար։ Ռուսաստանը միշտ կհիշի այդ աղետը և հայ ժողովրդի այս դժբախտությունը կընկալի որպես սեփականը։ Նրանք պահպանում են ողջ խորհրդային ժողովրդի վեհ, զոհաբերական մղման հիշողությունները։ Գիտեմ, որ Հայաստանում սրան նույն կերպ են վերաբերվում։ Սպիտակի հարևան Գյումրի քաղաքում հայազգի ռուս քանդակագործ Ֆրիդրիխ Սագոյանի կողմից կանգնեցվել է հրաշալի հուշարձան՝ «Անմեղ զոհերին, ողորմած սրտերին» մակագրությամբ»,- ընդգծեց նա և շարունակեց. «Սպիտակի դասերից մեկը ռուս և հայ ժողովուրդների տարբեր փորձությունների ենթարկված բազմադարյա բարեկամության անխախտելիության գիտակցումն է։ Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի քաղաքական կոնյուկտուրան, մեր եղբայրական միասնությունը կհաղթահարի ցանկացած դժվարություն, քանի որ այն ժամանակով է փորձությունն անցել։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումը չի կայանա
- Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի կունենա համերգ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին
- Զախարովա. Մոսկվան ծայրաստիճան անհանգստացած է Երուսաղեմի հայկական պարտեզի շուրջ ստեղծված իրավիճակից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին