ՍԱՏՄ ղեկավարը Մոսկվայում ընդունել է ռուսական կողմի մեղադրանքները ու խոստումներ տվել
Մոսկվայում Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը բանակցություններ է վարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ։
Ռուսական կողմի փոխանցմամբ, հանիպման նախաձեռնողը եղել է հայկական կողմը, դրա համար առիթ է հանդիսացել Ռոսսելխոզնադզորի մտահոգությունը՝ կապված Հայաստանից Ռուսաստան մատկարարվող բուսական արտադրանքի կարանտինային օբյեկտներով աղտոտված լինելու դեպքերի ավելացման հետ։
Նշվում է, որ ընթացիկ տարում հայտնաբերվել է բուսասանիտարական առումով ոչ անվտանգ ծաղկի, մրգի ու բանջարեղենի ներմուծման 72 փորձ։ Նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում աղտոտված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի և տանձի մատակարարման 36 դեպք է գրանցվել։
Բոլոր ապրանքներն ուղեկցվել են կարանտինային օբյեկտների բացակայությունը հաստատող բուսասանիտարական հավաստագրերով, որոնք տրվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։
««Ռոսսելխոզնադզորը» տեղյակ է պահել Հայաստանի իրավասու մարմնին բոլոր խախտումների մասին, սակայն մինչ օրս տեղեկատվություն չի ստացել կատարված հետաքննության և այս իրավիճակը կարգավորելու առաջարկների մասին»,-ասված է ՌԴ պետական մարմնի էջում հանդիման վերաբերյալ հրապարակված հաղորդագրության մեջ։
Սերգեյ Դանկվերտը նշել է, որ գերատեսչությունը Ռուսաստան մուտք գործող բուսական բոլոր արտադրանքի մոնիտորինգ է իրականացնում և համարժեք միջոցներ է ձեռնարկում հայտնաբերված յուրաքանչյուր խախտման համար՝ անկախ ուղարկող երկրից։
«Ներկա պայմաններում Հայաստանի իրավասու մարմինը պետք է փոխի արտահանվող ապրանքների բուսասանիտարական հավաստագրման մոտեցումը դեպի՝ դարձնելով այն ավելի թափանցիկ և հուսալի, ինչպես նաև ապահովի մատակարարվող արտադրանքի հետագծելիությունն ու անվտանգությունը»,-ՍԱՏՄ ղեկավարին ասել են Մոսկվայում։
Ըստ աղբյուրի, Արմեն Հայրապետյանը համաձայնել է Ռոսսելխոզնադզորի դիրքորոշման հետ և երաշխավորել վերահսկողության ուժեղացումն ու համալիր միջոցների ձեռնարկումը Ռուսաստան աղտոտված բեռների մատակարարումը կանխելու համար։
Հանդիպման առանձին թեման է եղել Հայաստանում կաթ վերամշակող ձեռնարկությունների պլանային ստուգումները, որոնք շահագրգռված են վերսկսել ապրանքների մատակարարումները Ռուսաստան։ Ստուգման ճշգրիտ ժամկետները կհամաձայնեցվեն աշխատանքային կարգով պահանջվող նյութերը Հայաստանի կողմից տրամադրելուց հետո։
Բանակցությունների ավարտին կողմերը պայմանավորվել են բարելավել կապը գերատեսչությունների միջև՝ փորձագիտական մակարդակով ի հայտ եկած խնդիրները արագ լուծելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորին. Խիստ մտահոգիչ է հայկական ապրանքների խախտումների այսպիսի շեշտակի ավելացումը
- Կարեն Քոչարյան. Ասում են՝ «умом Россию не понять», բարդ է կանխատեսել Ռուսաստանի հաջորդ քայլերը
- «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան