ԱՄՆ-ն իր գործընկերների հետ քննարկում է Գազայում միջազգային անվտանգության ուժեր տեղակայելու գաղափարը
Միացյալ Նահանգների վարչակազմն իր գործընկերների հետ քննարկում է Գազայի հատվածում միջազգային անվտանգության ուժեր տեղակայելու գաղափարը։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Ինչ վերաբերում է Գազայում միջազգային անվտանգության ուժերի տեղակայմանը, մենք այդ քննարկումներն ենք անցկացնում տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների հետ: Կարծում եմ, որ դեռ վաղ է վերջնականապես խոսել որևէ որոշման մասին, բայց մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչ իրավիճակ պետք է ստեղծվի Գազայում հակամարտությունից հետո, և այն, անշուշտ, ներառում է Գազայում ապրող պաղեստինցիների անվտանգության ապահովումը»,- ասել է դիվանագետը։
Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեմ է «Գազայի կրկնակի օկուպացիային»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Գերագույն դատարանն հանել է բժշկական աբորտի դեղամիջոցի սահմանափակումները
- ԱՄՆ գլխավոր վարակաբանը չի բացառում, որ Covid-19-ի դեմ պատվաստումը շուտով բաղկացած լինի երեք չափաբաժնից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին