Հնչել են հայհոյանքներ, որին տրվել է համարժեք պատասխան. ՔՊ-ական
«ՔՊ-ն Ալավերդիում ընդդիմություն է և ընդդիմության գործունեության իմաստն իշխանության գալն է։ Շատ նորմալ է, որ ընդդիմությունը փորձում է դառնալ իշխանություն իրավական ճանապարհով»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելուն։
Նա հիշեցրեց, որ ընտրություններով ՔՊ 13 մանդատ է ստացել Ալավերդիում, նույնքան էլ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ՀԱԿ-ը՝ 2 տոկոս։ Կոալիցիոն հուշագրով Ալավերդի քաղաքի ղեկավարումն իրականացնում էին ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։
«Երեկ նիստի ժամանակ խուլիգանական պահվածքով ներխուժեցին դահլիճ, շուռ տվեցին քվեատուփը, անձնական վիրավորանքի տեղատարափ տեղաց, հնչեց դրան համաժեք պատասխան։ Ես Ալավարդու բնակիչներից ներողություն եմ խնդրում, միաժամանակ նշում եմ՝ համարժեք պատասխան է հնչել վիրավորանքին»,- ասաց Ա. Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Ալավերդու ավագանու 14 ձայներով անվստահություն հայտնվեց Ալավերդիի գործող Արկադի Թամազյանին։ Համայնքի ղեկավար ընտրվեց ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների և անվայելուչ շոուների միջոցով Փաշինյանի աչքին բարձրանալ
- Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է.Արման Թաթոյան
- Դանիել Իոաննիսյան. Ալավերդիում տեղի ունեցած մեկ դրվագով կներկայացնենք հանցագործության մասին հաղորդում
- Գրիգոր Երիցյան. Երևանում 2018-ից հետո առնվազն 2 անգամ երևանցիների փոխարեն որոշել են, թե ով պետք է լինի քաղաքապետը
- Արեն Մկրտչյանը հինգ տարի պատգամավոր է եղել, ի՞նչ է արել Ալավերդիի համար. Ակցիա
- ՔՊ-ականներն անվստահություն հայտնեցին Ալավերդիի քաղաքապետին
- «Հըլը խելոք մնա, ձեռնե՛րդ», «Մի հատ դուրս հանեք սրան». Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում
- Ալավերդիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել բողոքի
- Թեժ ու լարված իրավիճակ է Ալավերդիում, ավելի քան հազար ոստիկան է բերվել. Մեսրոպ Առաքելյան
- «Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
- Ալավերդու ՔՊ-ականները համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում են ներկայացրել