186 մլրդը պահուստներում քնացնելն արդյո՞ք չի նշանակում, որ կառավարությունը չգիտի ինչպես ծախսել. Արթուր Խաչատրյան
«186 մլրդ դրամ քնացնելն արդյո՞ք չի նշանակում, որ կառավարությունը պարտք է վերցնում, հարկերն է ավելացնում, տուրքերն է ավելացնում, ժողովրդին սարքում է տուգանքի մատերյալ և տուգանքն է ավաելցնում, բայց չի իմանում թե ինչպես ծախսել այդ գումարները և քնացնում է պահուստային ֆոնդի վրա»,- ԱԺ նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարությունը մի քանի նիստ առաջ էր եկել ԱԺ և, բյուջեին տողերում փոփոխություններ անելով, պահուստային ֆոնդը 3%-ից ավելացրել էր 6%։
Պատգամավորը նաև հայտնեց, որ պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ նվազել են 0.3%-վ և հարցրեց. «Այսինքն ի՞նչ, մենք արդեն դարձանք այդքան պաշտպանված և խաղաղ պետությունում ապրողնե՞ր»։
Պատգամավորը նաև հայտնեց, որ ՀՀ-ի արտաքին պարտքը հաջորդ տարի ավելանալու է, մինչդեռ նախարարը հայտարարում է, թե չի ավելանալու։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ներկայացված տարբերակում պահուստի մակարդակը 94 մլրդ դրամ էր։
«Մենք այն ժամանակ էլ ասացինք, որ երկրորդ ընթերցման ժամանակ կներկայացնենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ծրագրեր, հիմա նախատեսել ենք 47 մլրդ դոլարի չափով և ասել ենք, որ այն ծրագրերը, որոնք չենք հասցնի մշակել, կնախատեսենք պահուստում և այնտեղից կտրամադրենք։ Հիմա դուք ի՞նչ եք ուզում, ուզո՞ւմ եք, որ մենք բաշխեինք անհասկանալի ուղղություններով՝ հետո վերցնեինք տանեինք այնտե՞ղ»։
Նախարարը հայտնեց , թե ինքն ասել է, որ պարտքը չի աճի առաջին ընթերցմամբ քննարկված բյուջեի տարբերակում։
«Թեև դեֆիցիտն աճումէ 1.4 %-ով, այն հավելյալ պարտքային բեռ չի ստեղծելու մեր համար, որովհետև դրանք այն գումնարների հաշվին է տեղի ունեցել, որոնք մենք որպես վարկ տրամադրում էինք Լեռնային Ղարաբաղին»,-հայտնեց Հովհաննիսյանը և անցնելով պաշտպանական բյուջեի նվազման հարցին, հավելեց. «Պաշտպանության հետ կապված ծախսերի մասով ասեմ, որ այն պայամանավորված է բազմաթիվ հանգամանքներով, մենք հիմա թողել ենք այդ մակարդակի վրա։ Երբ ասում ենք 0.3%-ով նվազել են՝ այն չի նաշանակում, որ բացարձակ առումով գումարներն նվազել են, ուղղակի մեր եկամուտներնն ավելի արագ է աճում, քան այն ծախսերը, որոնք մենք որոշել ենք տրամադրել պաշտպանության ոլորտին»։
Արթուր Խաչատրյանն աձագանքեց. «Ասում եմ, որ եթե պահուստային ֆոնդը մեծացել է, այն գովալու չե և նշանակում է, որ չգիտեք ինչպես բաշխեք գումարները, նույնիսկ եթե ունեք լավ նպատակենր»։
Հարակից հրապարակումներ`
- Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանն ընտրվեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ
- ԱԺ-ն ընտրեց Սերգեյ Մարաբյանին