Ինչ իմաստ ուներ մինչև պատերազմը 107 մլրդ հատկացնել Հայաստան-Թուրքիա սահմանից Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգմանը. Մանուկյան
«Մեկ ամիս առաջ ԱԺ երեք պատգամավորներով դիմել ենք ԱԳՆ-ին, նախարարությանը հարմար վայրում և ձևաչափով ծանոթանալու, այն ժամանակ դեռ Հայաստանի կողմից պատասխաններ չտրված խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաթեթին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորը հարցրեց, թե կա՞ որևէ պատճառ, որ ԱԳ նախարարությունը՝ խախտելով կանոնակարգը, քաղաքացիների և պաշտոնյաների տեղեկատվության ստացման ազատությունը որէ կերպ չի հիմնավորում, թե ինչ հիմքով է մերժվում պատգամկավորների դիմումը,իսկ եթե չի մերժվում, ապա իրենց դիմումն ինչ փուլում է գտնվում։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ ասելով, որ իր կարծիքով պատշաճ ժամկետում պատասխանել են պատգամովերների դիմումներին և առաջարկեց ստուգել էլէկտրոնային նամակագրությունը։
Միրզոյանը հայտնեց, որ որևէ խնդիր չկա այդ այցելությունը կազմակերմպելու համար և նույնիսկ իր միջամտության կարիքն էլ չկա։
«Եթե ունեք գաղտնիության հասանելիություն , ապա կարող եք գալ նախարարություն, եթե չեք ուզենա իմ աշխատասենյակում, ապա գաղտնի փաստաթղթերի բաժնում նստել, ձեզ փաստաթուղթը կներկայացվի և կկարդաք ու կարող եք դուրս գալ»,-հայտարարեց ԱԳ նախարարը։
Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ԱԳՆ-ց ուղարկված պատասխանը վերաբերել է իրենց մյուս գրության վերաբերյալ։
Հայտարարելով, որ չի կարո երկորդ նախարարին հարց ուղղել՝ Գեղամ Մանուկյանը հնչեցրեց իր հարցը. «Ցավոք չեմ կարող ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանին հարցնել, թե ինչ իմաստ ուներ մինչև պատերազմը 107 մլրդ հատկացնել Հայաստան-Թուրքիա սահմանից Մարգարայով դեպի Վանաձորով դեպի Վրաստանի սահման ճանապարհ կառուցելու»։
Պատռգամավորը կրակնեց, որ այն ժամանակ դեռ հայ-թուրքական երկխոսություն չկար, ինչպես նաև՝ կոմունիկացիների բացման մասին չէր խոսվում։
Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կարող պատասխանել իրեն չվերաբերող խնդրին։
Հաջորդ հարցին պատասխանելիս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիշատակված ճանապարհը, ինչպես մյուսները իրար են միացնում բազմնաթիվ հայկական բնակավայրեր։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա 96 թիվը չի, որ Լիսաբոնում փաստաթուղթ ընդունվի, 20 տարի չիմանանք՝ ինչ է գրված դրա մեջ. Փաշինյան
- Քերոբյան. Մրցակցությունն ավելի շատ ներհայաստանյան է, այլ ոչ թե Հայաստան ներմուծված ապրանքի հետ
- Գնդակը հիմա արդարություն և արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է. Նիկոլ Փաշինյան