Օրհնության գրեր՝ Դադիվանքի վերջին հերթափոխի սպասավորներին
2020թ. պատերազմից հետո Դադիվանքի վանական համալիրում ծառայելը դարձել էր մի կողմից փորձություն, մյուս կողմից` երազանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները ծառայության էին կոչվում Դադիվանք և հերթափոխով պահպանում աղոթական կյանքը առաքելական շրջանի սրբավայրում:
Արցախի թեմի կայքից տեղեկանում ենք, որ մինչև 2023թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը Դադիվանքի վերջին հերթափոխի սպասավորներ դարձան կամավորաբար ծառայության անցած հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը և բարեշնորհ սարկավագներ Արսեն Մարտիրոսյանն ու Հովհաննես Էվինյանը: Հայր Դերենիկի ծառայության ժամկետը վաղուց էր լրացել, սակայն հաշվի առնելով, որ վերջին շրջանում Դադիվանքը գտնվում էր կրկնակի շրջափակման մեջ` երկարեցին ծառայության երանելի ամիսները: Հայր Սուրբն ու սարկավագները մեծ ոգևորությամբ ու հրճվանքով են հիշում հինավուրց հայկական վանքում անցկացրած օրերի մասին:
Դեկտեմբերի 5-ին, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության գրեր է շնորհել Դադիվանքի սպասավորներին` ի գնահատանք բարեխիղճ և նվիրյալ ծառայության: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունն ու խորին երախտագիտությունն է հայտնել հոգևորականներին` անձվեր սպասավորության համար:
Հարակից հրապարակումներ`
- Դադիվանքից վերջին հոգևորականները «կամք» են բերել
- Դադիվանքում ունենք հոգևորականներ, բայց ուխտագնացությունները դադարեցված են. Ամարասի վանահայր
- Ադրբեջանական հերթական սրբապղծությունը Դադիվանքում
- Դադիվանք. Հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն
- Հնարավոր ամեն բան պետք է արվի Դադիվանքում հայկական ներկայությունը պահպանելու համար. Տեր Անդրեաս քահանա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան