«Հա ջան չի». Դատավորը՝ Նարեկ Մալյանին
«Նարեկ Մալյան»,-դատարանում Մալյանի խոսքն ընդհատեց Երևանի քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը։
«Հա ջան»,-դատավորին արձագանքեց Նարեկ Մալյանը։
«Հա ջան չի, պատվարժան դատավոր է»,-պատասխանեց դատավորը։
«Ձեզ զգուշացնում եմ, որ պետք է ենթարկվեք դատական նիստը նախագահողի կարգադրություններին, հակառակ պարագայում դատարանը Ձեր նկատմամաբ կարող է կիրառել դատական սանկցիաներ։ Ես Ձեզ հորդորում եմ անդրադառնալ բուն՝ Ձզ ներկայացված մեղադրանքի փաստական ու իրավական կողմին»,-ասաց նա։
«Ես տեքստս չեմ վերջացրել, Դուք ի՞նչ գիտեք, ես ինչի մասին եմ խոսում։ Ես պետք է վերջացնեմ իմ խոսքը, նոր իմանանք...»,-հակադարձեց Մալյանը։
«Հավատացեք, ես արդեն գիտեմ Ձեր խոսքը»,-պատասխանեց դատավորը։
«Ո՞նց գիտեք, ես ըսկի չգիտեմ։ Փաստորեն խոսքի իրավունքից էլ ենք զրկված, բա էլ ինչի՞ եք բերել ինձ դատարան»,-ասաց Մալյանը։
«Նախ հանգիստ»,-պատասխանեց դատավորը։
«Չէ, լուրջ, ինչի՞ եք ինձ բերել դատարան։ Կարո՞ղէ անեկդոտ եմ պատմում, թողեք վերջացնեմ խոսքս»,-պնդեց Մալյանը։
«Եթե հայհոյանքներ չլինեին, ես նկատողություն չէի անի»,-ասաց դատավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մարեկ Մալյան. Իմ խոսքերից չեմ հրաժարվում
- Ռուբեն Մելիքյան. Այս դատավարությունն այն մասին է, որ Նարեկ Մալյանի խոսքի ազատությունը ոչ իրավաչափ ձևով սահմանփակված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան