Դիաննա Գասպարյանը, որի սկեսուրի ՍՊԸ-ն ապօրինի շինարարությամբ է զբաղված, հրաժարական տալ չի պատրաստվում
Էջմիածնի քաղաքապետ Դիանն Գասպարյանը չի պատրաստվում հրաժարական տալ։
«Հրաժարական ի մասին որևէ խոսք չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Սիրանուշ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Հետք»-ը գրել էր Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել։ Հրապարակումից հետո սոցիալական ցանցում կարծիք հնչեց, որ Դ. Գասպարյանը պետք է հրաժարական տա։
Անդրադառնալով հրապարակման մեջ նշված փաստերին՝ Գասպարյանի խոսնակը խնդրեց հարցերը գրավոր ուղարկել։
«Հետք»-ը երեկ գրել էր՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:
Փոքր առանձնատները կառուցվում են քաղաքի Տերյան փողոցի մարզադպրոցի հարևանությամբ: Այնտեղ շինարարությունը եռում է: Մի հատվածում բետոնացման աշխատանքներ են կատարվում, մյուս հատվածում՝ հողային: «Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի:
«Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:
Ընկերությունը նոր է ստեղծվել՝ 2023թ. հուլիսի 17-ին: Ռուզաննա Ասատրյանը «Նարե Պլյուս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենն է: Սակայն, ՍՊԸ-ի գործերով իրականում զբաղվում է որդին՝ Արամայիս Միրզոյանը։ Նա հաճախ է հայտնվում շինհրապարակում և ցուցումներ տալիս շինարարներին: Սկզբում ընկերության կապիտալը եղել է 5000 դրամ, սակայն մեկ ամիս անց՝ օգոստոսին, այն հասել է 51 մլն 575 հազ. դրամի:
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել. Հայկուհի Հարությունյան
- Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները