Մտնում եք մարդկանց բիզնես և դուք եք ուզում թելադրել․ Թադևոս Ավետիսյան
«Քիչ առաջ հանդիպեցի ավտոներկրող կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 2022 թ․-ի բարձր տնտեսական աճը նաև արտահանման շուրջ 80 տոկոս աճի արդյունք էր։ 2,4 մլդ դոլարի արտահանում ենք ունեցել, որի 12 տոկոսը՝ միայն ավտոմեքենաների արտահանման գծով։ Աճը նախորդող տարվա համեմատ ահռելի է՝ 8,3 տոկոս։ Այսպիսի վիճակագրություն չկա անհիշելի ժամանակներից»,- ԱԽ-ում հարց ու պատասխանի ընթացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Միևնույն ժամանակ պատգամավորը նկատեց, որ այս Կառավարությունը հիմա որքան կարող է ապախթանում է այդ ուղղության զարգացումը։
«Վերջերս էապես բարձրացրիք ավտոմեքենաների ներկրման բնապահպանական վճարները , ԱԱՀ վերադարձի արհեստական խոչընդոտներ կան, առանձին դեպքերում՝ հարկային մարմնի լիազորությունների ակնհայտ չարաշահմամբ։ Մտնում եք մարդկանց բիզնես և դուք եք ուզում թելադրել, թե ինչ հավելում պետք է ստանա ինքն իր բիզնեսում։ Կամ օրական 1600 դրամ «ստայանկայի» փողն ասում եք դարձնեք 5000 դրամ։ Հիմա ՝ ո՞րն է օբյեկտիվ հիմքը ,որ այսպես բացասական եք վերաբերվում այս ոլորտին»։
«Ավտոներկրողների հետ կապված բոլոր հարցերն այժմ գտնվում են քննչական տիրույթում և Քննչական կոմիտեն այդ գործը քննում։ Կառավորությունը որևէ անելիք չունի, քանի որ որևէ բան բացատրելը կարող է միջամտություն դիտվի Կառավարության կողմից»,- հարցին պատասխանեց Արդարադատության նախարարը։