Իրանը կալանել է 4,5 միլիոն լիտր մաքսանենգ նավթով երկու լցանավ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում կալանել են երկու նավթատար նավ՝ որոնք տեղափոխում են մոտ 4,5 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Ըստ գործակալության՝ նավերը կալանվել են Աբու Մուսա կղզու ափերի մոտ։ Լցանավերից մեկը տեղափոխում էր 2,28 մլն լիտր մաքսանենգ վառելիք, լցանավում եղել է անձնակազմի 13 անդամ, բոլորն էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Երկրորդ լցանավը տեղափոխում էր 2,3 միլիոն լիտր ապօրինի արտահանված նավթ և ունեցել անձնակազմի 21 անդամ(նրանք այլ երկրների քաղաքացիներ են)։ Բոլոր մաքսանենգները բերման են ենթարկվել։
Գործակալությունը ձերբակալվածների քաղաքացիության մասին տեղեկություն չի տրամադրել։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը կոչ է արել մերձկասպյան երկրների աշխատանքային խմբի հանդիպումները եռամսյակը մեկ գումարել
- ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը ներգրավված է Հութիների կողմից Galaxy Leader նավի առևանգման մեջ
- Իրանը ներկայացրել է նոր դրոն-կամիկաձե Shahed-238
- Իրանը մտադիր է Իսրայելի դեմ հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին