«Թուրքի» մասով հանրային ու իշխող ուժի ընկալումները խիստ հակասական են․ Լիլիթ Թումանյան
«Նիստի ընթացքում դատախազն ստիպված եղավ 5-6 անգամ կրկնել Նարեկ Մալյանի բառերը և, եթե կային մարդիկ, որոնք չէին լսել այդ լայվը, արդեն անգիր սովորեցին»,- Նարեկ Մալյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնել վերլուծաբան Լիլիթ Թումանյանը։
Նա դատավարության ուշագրավ կետերից մեկը համարեց այն, որ լինգվիստիկ փորձաքննությունը հակասում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։
«Ըստ լեզվաբանական փորձաքննության՝ «թուրք» նշանակում է վիրավորանք, իսկ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «թուրքը» վիրավորական չէ, անգամ, եթե իրեն են ասում՝ չի վիրավորում։ Մի տեսակ «խաղաղության խաչմերուկը» լի է վթարներով։ Հանրային ու իշխող ուժի ընկալումները «թուրքի» մասով խիստ հակասական են, ամրագրվում են դատավարության ընթացքում»,- ասաց Թումանյանը։
Լիլիթ Թումանյանը դատավարության ընթացքից մեկ դրվագ ևս առանձնացրեց․ «Մալյանը մեջբերեց Պելևինին՝ «օкончателную правду всегда говорят матом»։ Այս դրվագները շատ ուշագրավ էին։ Նորից եմ ասում՝ լուրջ հակասություն կա դատավարության ընկալումների և իշխանությունների վարած քաղաքականության միջև»։
Հարակից հրապարակումներ`
- Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան
- «Հա ջան չի». Դատավորը՝ Նարեկ Մալյանին
- Մարեկ Մալյան. Իմ խոսքերից չեմ հրաժարվում
- Ռուբեն Մելիքյան. Այս դատավարությունն այն մասին է, որ Նարեկ Մալյանի խոսքի ազատությունը ոչ իրավաչափ ձևով սահմանփակված է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան