Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգ․Հայկուհի Հարությունյան
«Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով. կոնկրետ կայացվող որոշման շրջանակում «համագործակցության» վերաբերյալ առաջարկ էր, որը մերժվել է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Թե ում կողմից է եղել զանգը, նա չհայտնեց։
«Սովետական միության տարածված այդ զանգի ձևով էր ճնշումը։ Գործադիր մարմնին տեղեկացնելուց հետո դա բացարձակապես կրկնություն չի ունեցել»,- ասաց նա։
Նշենք, որ Հ. Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու է։ Այսօր ԱԺ-ում քննարկվում է նախագահի ընտրության հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել. Հայկուհի Հարությունյան
- «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում երազում են, որ Հայկուհի Հարությունյանը չվերընտրվի այդ պաշտոնում