Մեկն արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը. Փաշինյան
«Մեր սկզբունքը եղել և մնում է այն, որ այն, ինչ ինստիտուցիոնալ չէ՝ արդար չէ և չի կարող լինել, հակառակ դեպքում մեկն արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը, երրորդը մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը՝ սեփականությունը ձեռքից առենելը»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով 2024 թ. պետական բյուջեի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ։
Նա ասաց, թե հեղափոխությունից հետո հասարակությունը սպասում էր, որ հեղափոխական մեթոդներով կպայքարեն արդարությունը վերականգնելու համար և կոռուպցիայի դեմ, բայց իրենք այդ ճանապարհով չգնացին։
Փաշինյանի խոսքով՝ արդարատատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատությունն իրականացնելու, հաստատելու իրավասություն ունեն և գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա։
Նա կարծիք հայտնեց, որ նման վարվելակապերպը պետություն չունենալու կամքի դրսևորման բարձրագույն արգասիք է համարվելու։
ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հայտնեց, որ արդարադատություն հաստատելու համար բարձրացվել են արդարադատության և իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատավարձերը։
Հիշելով տարիներ առաջ իր կոչով դատարանների դռների արգելափակումը և այն, որ այդ քայլը որակվեց որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ՝ Փաշինյանն ասաց. «Մենք դատարանների դռները մի քանի ժամով փակե էինք, արդարադատության դռները բացելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- 186 մլրդը պահուստներում քնացնելն արդյո՞ք չի նշանակում, որ կառավարությունը չգիտի ինչպես ծախսել. Արթուր Խաչատրյան
- Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանն ընտրվեցին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ
- ԱԺ-ն ընտրեց Սերգեյ Մարաբյանին