Այս դատավարությունը շատ հեռու է իրավաբանությունից․ Ռուբեն Մելիքյան
Այսօրվա նիստն ապացույցների հետազոտում էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այս դատավարությունը շատ հեռու է իրավաբանությունից։ Մյուս դատական նիստին, կարծում եմ, դատախազը կավարտի իր ապացույցները և արդեն կլինեն մեր ապացույցները։ Մենք անպայման միջնորդելու ենք, որ մարդիկ, որոնք ստորագրել են այս փորձաքննության տակ, գան դատարան և պաշտպանեն իրենց փորձաքննությունը»,- ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով, եթե հայտարարվում է, որ ինչ-որ խմբի նկատմամբ թշնամանք է հրահրվել․ գոնե պետք է այդ խումբն իրեն տուժող ընկալի։
«Իսկ եթե դուք նրանց տուժող եք ընկալում, ապա պարտավոր եք տուժող ճանաչել, թեկուզ՝ «Քաղաքացիական պայմանագրին»,- ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- «Թուրքի» մասով հանրային ու իշխող ուժի ընկալումները խիստ հակասական են․ Լիլիթ Թումանյան
- Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան
- «Հա ջան չի». Դատավորը՝ Նարեկ Մալյանին
- Մարեկ Մալյան. Իմ խոսքերից չեմ հրաժարվում
- Ռուբեն Մելիքյան. Այս դատավարությունն այն մասին է, որ Նարեկ Մալյանի խոսքի ազատությունը ոչ իրավաչափ ձևով սահմանփակված է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան