Հիմա 96 թիվը չի, որ Լիսաբոնում փաստաթուղթ ընդունվի, 20 տարի չիմանանք՝ ինչ է գրված դրա մեջ. Փաշինյան
«Բոլոր ճանապարհները նորոգվում են և շարունակվելու են նորոգվել, որովհետև դրանք Հայաստանի ճանապարհներ են»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Մարգարայի ճանապարհի վերանորոգման մասին հարցին։
Նա ասաց, որ «Խաղաղության խաչմերուկը» միայն տնտեսական հաշվարկ չէ. «Խաղաղության խաչմերուկը շատ ավելի ընդարձակ և համապարփակ նախագիծ է, այն ունի ահռելի քաղաքական, անվտանգային, տարածաշրջանային նշանակություն»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ Թուրքիան ճանապարհը փակել էր ոչ տնտեսական նպատակով, նաև քաղաքական նպատակով։
«Այդ ի՞նչ քաղաքական պայմաններ են առաջ քաշում Թուրքիան ու Ադրբեջանը, որի դիմաց պատրաստ է բացել ճանապարհը։ Արդյո՞ք դա այն խաղաղությունն է, որի մասին խոսել է Ալիևն ու ասել՝ խաղաղությանը կլինի այն 5 կետերի շուրջ, որոնք մենք ենք առաջարկել»,- ասաց Ա.Խաչատրյանը։
Փաշինյանն արձագանքեց. «21-րդ դարն է, ամեն ինչ հրապարակային է։ Այսօր գործնականում ինչ կա, ինտերնետում դրվում է։ Երբեմն դիվանագիտական խողովակների տեղեկատվությունը դիվանագիտական խողովակներով ավելի ուշ է ստացվում, քան լրատվամիջոցներով։ Հիմա 96 թիվը չի, որ Լիսաբոնում փաստաթուղթ ընդունվի, 20 տարի չիմանանք, թե այդ փաստաթղթի մեջ ինչ է գրված, 23-րդ տարում նոր իմանանք։ Ամեն ինչը բաց է։ Նման բան չկա, որ դուք չգիտեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին