Քաղաքական 18:14 06/12/2023 Հայաստան

«Ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում»՝ Փաշինյանի հայտարարությանը Քոչարյանն արձագանքեց՝ «մի ծիծաղացրեք»

«Այս կառավարությունը ձախողելով երկրի կառավարումը, բերելով հազարավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ անընդհատ  խոսում է ժողովրդավարությունից։ Ժողովրդավարությունը լավ է, պետք է ձգտել դրան»,-Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Այնուհետև դիմելով կառավարությանը՝ հարցրեց. «Այն ժողովրդավար երկրները, որոնց ձգտում եք հասնել, ուսումնասիրե՞լ եք արդյոք, թե քանի հոգի է  կալանավորված ֆեյսբուքյան գրառման համար, քանի հոգի է հետապնդվում այլակարծության համար։ Եթե սա լիներ ընդհանուր մոտեցում,  միգուցե լիներ հասկանալի, բայց հստակ տեսնում ենք, որ այստեղ կա  տարբերակված մոտեցում։ Այդ ամենն աշխատում է, երբ որ մարդ խոսում է կառավարության, իշխանության դեմ, իսկ երբ հակառակն է լինում,  որևէ մեկը չի հերքի, որ հակառակը լինում է, կան շատ օրինակներ, բայց ընթացք չեն ունենում, կամ եզակի դեպքերում, գուցե ձևական, որոնք հետագայում կոծկվում են»։

Հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը. «Մենք, բնականաբար, չենք կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետևել։ Բայց մենք կարող ենք համեմատել  Հայաստանի նախկին  շրջանի վիճակագրության հետ։ Կարող ենք ասել, օրինակ, քաղաքական գործիչները պադեզդներում  չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհում։

Ինչ վերաբերում է  միջազգային վիճակագրությանը, մենք հետևում ենք միջազգային կազմակերպությունների զեկույցներին, որոնք  5 տարի շարունակաբար արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում։

Համարո՞ւմ ենք, որ մեր ժողովրդավարությունն անթերի է,  հասել ենք մեր երազած ժողովրդավարությանը։ Ոչ, այդպես չենք համարում, այսօր անդրադարձել եմ արդարադատության ոլորտի մեր պրոբլեմներին, նաև չեմ կարող  չընդգծել, որ հսկայածավալ  բարեփոխումներ ենք իրականացրել։ Կասկած չունեմ, որ մենք անկախ դատական համակարգի, արդարության, արդարադատության մեր  իդեալին հասնելու ենք»։

Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Չե՞ք հոգնել համեմատություններ անելուց, հիմա հետ գնանք, մինչև Ստալին հասնե՞նք, որ մարդկանց էին գնդակահարում։ Ո՞ր հարց եմ տալիս, փորձեք կոնկրետ պատասխանել։ Ես խոսում եմ շատ կոնկրետ երկակի ստանդարտների մասին։ Օրինակ, ես կարող եմ  խոսել վարչապետի ավտոշարասյունը հղի կնոջ է գցում մեքենայի տակ ու «լայաղ» չի անում կանգնի: Ես այդ դաշտ չեմ մտնում,  երկակի ստանդարտների մասին եմ հարց տալիս, որը  շատ ակնառու է ու ակնհայտ։ Իսկ արդարադատության հետ կապված` խնդրում եմ, մի ծիծաղացրեք, տեսնում ենք` ինչ է կատարվում»։ 

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իհարկե, իրավունք ունեն հիշել  Լեո-Պարոնյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանին:

Ինչ վերաբերում է իմ հոգնությանը... Սահմանադրական իմ պարտականությունն է պատասխանել պատգամավորների հարցերին, ես նաև  չեմ հոգնում ձեր հարցերին պատասխանելիս, դրանք շատ մեծ օգուտներ են բերում»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:37
Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:21
Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին. Ալեքսանդր Պետրակով
«Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որպեսզի հասնենք արդյունքի»,- ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա...
Աղբյուր` Panorama.am
21:45
Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը, նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի  41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Կրակոցներ Արմավիրում. մեկ ոստիկան զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
 Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am
20:17
Գերմանիայի կանցլերը կայցելի Ղազախստան
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին հայտնում է Orda.kz-ն։ Շոլցի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սրբադասել Արցախյան գոյամարտի նահատակներին, Արցախի համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը». Աշոտյանի առաջարկները
«Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան
«Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը, սննդի արդյունաբերությունը բարձիթողի վիճակում է»,- «Հայաստանը ես...
Աղբյուր` Panorama.am
19:32
ԵԱՀԿ Մինսկի խումբը թեկուզ սառեցված վիճակում է, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է. Աշոտյան
«Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հակոբ Աբրահամյան. Կարևոր է, որ Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել
Սեպտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Փարիզում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
19:09
2023-ի սեպտեմբերից հետո մոտ 60 հայ էր մնացել Արցախում, այսօր՝ 14. Գեղամ Ստեփանյան
«Արցախահայության վերադարձի մասին խոսելիս՝ կարևոր հանգամանք, խոսքը հավաքական վերադարձի մասին է, ոչ երբեք անհատական։ Անհատական վերադարձ չի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը. Sputnik Արմենիա
Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Երևանի բնակիչը մնացել է միայնակ՝ չվերահսկվող օդի աղտոտվածության խնդրի հետ․ Վարդանյան
Սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մաքուր օդի միջազգային օր։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարությունն է տարածել 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ։ ԳԱԱ Պատմության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Գերմանիայում օդանավակայանի աշխատանքն ոզնու պատճառով կանգնեցվել է
Ոզնին կաթվածահար է արել Գերմանիայի Արնշտադտ-Ալքերսլեբեն օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Լրագրողների խոսքով, ինքնաթիռի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ դուրս են եկել փողոցներ Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով
Ֆրանսիայի տարբեր շրջաններում ձախակողմյան կուսակցությունների կոչով հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում՝ բողոքելով...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Մարզահամերգային համալիրում՝ նոր հանգրվանի առջև. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժումը սեպտեմբերի 22-ին ժամը 15:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հավաք կանցկացնի: «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Հայաստանում է Իրաքի դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային...
Աղբյուր` Panorama.am
17:04
Բայանդուր գյուղում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:19-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:44
Նախկին իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան
«Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ-ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճը և պայքարը պետք է վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը հապշտապ նվիրաբերվում է Ադրբեջանին. Տիգրան Թորոսյան
«Տգիտությունը, սուտը կեղծիքն ու փաստերի, փաստաթղթերի նենգափոխումը տապալեցին բանակցային գործընթացն ու առիթ դարձան 2020-23 թթ....
Աղբյուր` Panorama.am
16:16
Մենք մեր բառարաններից ու բառամթերքից պետք է վերացնենք «անհնարին է» արտահայտությունը. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
16:08
Երիտասարդական ԱԱ. Էդիկ Հարությունյանը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին
Իսպանիայում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությունը։ Հայաստանի հավաքականի 61 կգ քաշային Էդիկ Հարությունյանը դուրս է եկել Մ20...
Աղբյուր` Panorama.am
15:54
Մեր պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. Դանիելյան
«2020 թվականի պատերազմից հետո թիրախում հայտնվեց զինվորական վերնախավը: Դժվար է չհամաձյնվել այդ մեղադրանքների հետ, սակայն, հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:42
Պատերազմը գետնին է հավասարեցնելու խաղաղության ցանկացած միտում մեր տարածաշրջանում. Գասպարյան
«Ինչպես խուսափել Հարավային Կովկասում նոր պատերազմից»,-Սրբազան պայքար» շարժման  կազմակերպած «Դեպի կայուն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան
15:48 07/09/2024

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}