ԱՄՆ-ն Ուկրաինային թողեց բախտի քմահաճույքին
Ուկրաինային, Իսրայելին ու Թայվանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ օրինագծի ընդունումը տապալվել է ԱՄՆ սենատում, այն չի ստացել բավարար թվով անհրաժեշտ ձայներ։
BBC-ն գրում է՝ հարապետականները կարողացել են արգելափակել օրինագծի ընդունումը։
Քվեարկության արդյունքում նախագծին կողմ է քվեարկել Սենատի 51 անդամ, 49-ը դեմ են քվեարկել։ Օրիանգծի ընդունման համար անհրաժեշտ էր 60 քվե։
Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում էր 106 մլրդ դոլարի աջակցություն այդ երկրներին, գումարից 61 մլրդը նախատեսված էր տրամադրել Կիևին։
BBC-ն նշում է՝ քվեարկություննը անորոշություն է մտցնում Ուկրաինային տրամադրվելիք օգնության հարցում և օրենսդիրներին վերադարձնում է բանակցությունների սեղանի շուրջ, մինչդեռ ընդամենը օրեր են մնացել Կոնգրեսի ձմեռային արձակուրդին։
Նախագծին դեմ են քվեարկել հանրապետական բոլոր սենատորները, ինչպես նաև անկախ սենատոր Բերնի Սանդերսը, ով ավելի վաղ վերապահումներ էր հայտնել, որ նախագիծը ներառում է միլիարդավոր ռազմական օգնություն Իսրայելին:
«Այն, ինչ անում է Նեթանյահուի կառավարությունը, անբարոյական է, միջազգային իրավունքի խախտում, և Միացյալ Նահանգները չպետք է մեղսակից լինեն այդ գործողություններին»,-ասել էր նա։
Միաժամանակ չորեքշաբթի օրը Բայդենի վարչակազմը հայտարարել է Ուկրաինային 175 միլիոն դոլարի նոր ֆինանսավորման մասին, որն արդեն հաստատվել է:
Փաթեթը ներառում է զինամթերք՝ այդ թվում հրթիռներ և հրետանային արկեր, ինչպես նաև «ազգային կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու սարքավորումներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան