Ըստ դատախազի՝ Ադիբեկյանը վիրավորել է մի շարք պաշտոնատար անձանց արժանապատվությունը
Այսօր Երևանի քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, շարունակվում է Ադրբեջանի հարցերով փորձագետ, հասարակական գործիչ Արմինե Ադիբեկյանի դեմ հարուցված քրեական վարույթի գործով դատական նիստը։
Նիստի ընթացքում դատախազն ընթերցեց Ադիբեկյանի գրառումներն ու դրանց մեկնաբանությունները։
«Քննության ընթացքում պարզվել է, որ անպարկեշտ եղանակով վիրավորել է հասարակական գործունեությամբ զբաղվող մի շարք պաշտոնատար անձանց արժանապատվությունը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով տարածել է անձնանց վերաբերյալ ծանր վիրավորանքներ պարունակող նյութեր»,-հայտարարեց դատախազն ու թվարկեց քպ-ական անձանց անունները։
Նշենք, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը 2022թ. սեպտեմբերին կատարված հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ՝ ոչ իրավաբանի կարծիքով, այստեղ գործ չկա, պետք էր կարճվեր. Ադիբեկյան
- Արմինե Ադիբեկյանի նկատմամբ զավեշտալի հիմքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Մելիքյանի միջնորդությունը
- Մամիջանյան. Արմինե Ադիբեկյանն ամենաշատը ջղայնանում է, որ դատի պատճառով մի քանի ժամով խաթարվում է արցախցիներին աջակցելու գործը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան