Ինչքան հասկանում եմ, պարոն Գրիգորյանն ամենաերկար պաշտոնավարած մարզպետն էր. Փաշինյան
«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել վստահության համար, միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»,-կառավարության նիստում ստանձնելով Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը՝ Փաշինյանի հորդորով արտահատվեց Կոլյա Միքայելյանը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նոր Մարզպետը զբաղեցնում էր ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնը։
Մինչ այդ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Վայոց Ձորի գործող մարզպետ Արարատ Գրիգորյանը իր դիմումի համաձայն է ազատվում պաշտոնից։
Նիկոլ փաշինյանն էլ շնորհակալություն հայտնեց Արարատ Գրիգորյանին։
«Ինչքան հասկանում եմ, պարոն Գրիգորյանն այս պահի դրությամբ ամենաերկար պաշտոնավարածն է։ Պարո՛ն Գրիգորյան, շնորհակալություն ենք հայտնում և հաջողություններ ենք մաղթում՝ հետագա գործունեության ընթքացքում»,-ասաց Փաշինյանը։
Արդեն նախկին մարզպետը շնորհակալություն հայտնեց վստահության համար, իսկ նոր մարզպետին խաղաղ պաշտոնավարում մաղթեց։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան