Ի՞նչ անել, եթե 40+10 հզ․ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի տվյալները
ՀՀ ԱՍՀՆ մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը գրում է․
«Ի՞նչ անել, եթե 40+10 հզ․ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի տվյալները
Ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), ով համակարգում արդեն ունի դիմում։
Անչափահասի բաց թողնված տվյալները լրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
-մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ և լրացնել անձնական տվյալներ (անձը հաստատող փաստաթղթի համար, անուն, ազգանուն)՝ տալով «Սեղմել կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար» հրահանգը,
-համակարգը կցուցադրի հաղորդագրություն՝ «Նշված տվյալներով դիմում առկա է համակարգում։ Ցանկանու՞մ եք ավելացնել ընտանիքի անչափահաս անդամ» Այո/Ոչ հրահանգներով,
- «Այո» հրահանգը սեղմելու դեպքում բացվում է ընտանիքի անդամի տվյալների լրացման միջերեսը (ինտերֆեյս), որտեղ հնարավոր է լրացնել միայն անչափահաս անդամի տվյալները,
-տվյալների լրացման կարգը նույնն է՝ ներառյալ փաստաթղթի կցման պահանջը,
-դիմումը ներկայացնելուց հետո համակարգում ավելանում է միայն անչափահասի տվյալներով ենթահայտը»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան