
Բրյանսկի գիմնազիայում 8-րդ դասարանի աշակերտուհու կրակոցների հետևանքով կան զոհեր և տուժածներ
Բրյանսկի գիմնազիայում 8-րդ դասարանի աշակերտուհին մի քանի կրակոց է արձակել։ Կան զոհեր և տուժածներ։
«Այսօր ժամը 9.15-ին քաղաքային դիսպետչերական ծառայություն ահազանգ է ստացվել Բեժիցա թաղամասի թիվ 5 գիմնազիայում արտակարգ դեպքի մասին։ Ըստ նախնական տեղեկությունների, ութերորդ դասարանի աշակերտուհին զենք է մտցրել դպրոց և սկսել կրակել։ Այս պահին հայտնի է չորս տուժածի և երկու զոհի մասին, հավանաբար մահացածներից մեկն հենց այդ աշակերտուհին է, ով կրակել է ինքն իրեն»,- գրված է վարչակազմի Թելեգրամ ալիքում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, կրակոցներից հետո բոլոր աշակերտները տարհանվել են։