Այս տարվա 432 մեդալներից 25-ը կանայք են նվաճել.Ժաննա Անդրեասյանը
«Այսօր Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային 307 մեդալն է»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը ներկայացրեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին որոշումը՝ ներկայացնելով ոլորտում տարվող աշխատանքները, մասնավորապես այն, որ օրվա դրությամբ հանրապետությունում 10 սպորտային հաստատություն է կառուցվում
Նիկոլ Փաշինյանն էլ շտապեց հիշեցնել, որ ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկներն թիմային հաշվարկում երկրորդ տեղն են զբաղեցրել:
«Դա նախկինում չգրանցվա՞ծ արդյունք է»,-Անդրեասյանին դիմեց Փաշինյանը։
Նախարարը դրական պատասխան տվեց և նշեց, որ16 հոգի էր ընդգրկված հավաքականում, որոնք10 մեդալ բերեցին՝ 4 ոսկի, 5 արծաթե և 1 բրոնզե:
«Ուրախ եմ, որ նաև աղջիկներից ունեինք մրցանակակիր: Իհարկե, նրանց մասնակցությունը շատ ավելի պետք է խրախուսել»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը և հավելեց.
«Եթե 2022 թվականին Հայաստանը նվաճել է 307 մեդալ, ապա 2023-ին ռեկորդային էր՝ 432 մեդալ ու դեռ տարին չի վերջացել: Իսկ 2018-ին ունեցել ենք 203 մեդալ: Այսինքն՝ 2018-ի համեմատ 2023-ին մեդալների թիվը գրեթե կրկնապատկվել է:Կանանց մեդալների մասով ևս աճ է գրանցվել 2018 թվականի համեմատությամբ: Այս տարվա 432 մեդալներից 25-ը կանայք են նվաճել»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչքան հասկանում եմ, պարոն Գրիգորյանն ամենաերկար պաշտոնավարած մարզպետն էր. Փաշինյան
- Էս գլխից պետք է Ապարանում այդ շենքերը հողին հավասարեցնել. Փաշինյանի հանձնարարությունը
- Հայաստանը բռնցքամարտի մրցաշարեր անցկացնելու առումով օրինակ է համաշխարհային բռնցքամարտում․ ֆեդերացիայի նախագահ
- Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը նվաճեց ոսկե մեդալ, Արեն Խառատյանը՝ արծաթ
- Մրցումային 6 օրը ավարտում ենք շքեղ հաղթանակով․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին