Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է.Լևոն Քոչարյանի արձագանքը Փաշինյանին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Ֆեյսբուքյան իր էջում Քոչարյանը գրել է.
«Եռաբլուրի հետ մեզ կապելը ստորագույն մանիպուլյացիա է:
Եթե չզլանաք, կարող եք շրջել այդտեղ և ինքներդ համոզվել, թե ինչքան հեռու է Տոյոտան գերեզմաններից, և ինչքան շինություններ, խանութներ կան դրանց միջև: Ու սա օգտագործել մարդկանց էմոցիաների վրա խաղալու համար հերթական ստորությունն է: Սրանց իշխանության օրոք Եռաբլուրը ցավոք 2 անգամ մեծացել է և երևի նպատակ ունեն ավելի մեծացնելու»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան