Հրազդանի կիրճում վնասվել է կոյուղագիծը, 2 քաղաքացու փրկարարները տեղափոխել են գլխավոր ավտոճանապարհ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 22։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհն անանցանելի է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ վնասվել է կոյուղագիծ, որից տեղի է ունենում արտահոսք. հողաքարային զանգվածը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված։
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ավտոճանապարհի երթևեկության ամբողջական դադարեցումը և «1-85» ծառայության աշխատակիցների մոտենալը։ 2 քաղաքացու նշված հատվածից փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են դեպի գլխավոր ավտոճանապարհ՝ Հալաբյան փողոց։
Տեղում վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացնում «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի աշխատակիցները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան