Միրզոյանն ու Բայրամովը կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին
Եվրամիության խորհրդից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բրյուսելում:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը մասնակցելու են ԵՄ երկրների ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց գործընկերները «Արևելյան գործընկերության» հինգ երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, Բելառուսը չի մասնակցելու: