Ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից.Նախարարը ռուսական հեռուստաալիքների փակման մասին
«Փակման հարց դեռ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից»,- կառավարության մուտքի դիմաց ճեպազրույցում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հնարավորության մասին հարցին։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ պետք է անցկացվեն։
«Պետք է հանդիպենք, քննարիկենք։ Օրը, ժամը դեռ հստակեցրած չի։ Լրացուցիչ կհրապարակենք։ Խախտումները բոլորն արձանագրված են, տեղում, որ հանդիպենք, ավելի առարկայական կխոսենք»,-հայտարարեց Նախարարը։
Նա հավելեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ ռուսական կողմի հետ խորհրդակցություններն այս տարի են կայանալու Երևանում և օրակարգում համաձայնագրի կետերի պահպանումն է։
Նախարարը չցանկացավ մեկնաբանել տարբեր շրջանակների կողմից հնչող` ռուսական ալիքների փակման պահանջը՝ հայտարարելով, թե քանի դեռ խորհրդակցությունները չեն կայացել, ինքը ոչինչ չի կարող ասել։
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի կեսերին Երևանն ու Մոսկվան կքննարկեն Հայաստանում ռուսական հեռուստաալիքների գործունեությունը
- Նախարարը չմեկնաբանեց կարծիքը, ըստ որի՝ ռուսական հեռուստաալիքները սպառնում են ՀՀ-ի ազգային անվտանգությանը
- ՀՌՀ–ն ռուսական հեռուստաալիքների եթերներում խախտումներ է հայտնաբերել