Այս տարի հայտ ներկայացրած 1111 զինծառայողի կառավարությունը կաջակցի.Սուրեն Պապիկյան
«Նախկինում կանխավճարի մասով այն կապում էինք բնակարանի արժեքի հետ, ըստ էության՝ վարկի չափի հետ, հիմա տալիս ենք ֆիքսված գումար՝ 2.5 մլն դրամ»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով զինծառայողներին հիփոթեքային վարկով բնակարան ձերք բերելու համար պետության տրամադրած աջակցության մասին նոր որոշմանը։
Հարցը զեկուցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ նախագծով բնակարան ձեռք բերելու համար զինծառայողների նոր հայտերը ֆինանսավորելու համար բյուջեից վերաբաշխում է կատարվում։
Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ծրագրից՝ ասելով, որ նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր հիփոթեքային վարկի 3 %-ը, ներկայում՝ 5%-ը։
Նա նաև հիշեցրեց, որ նախկինում վիճակահանությամբ էին որոշում ծրագրից օգտվող զինծառայողներին, իսկ ներկայում այն տրամադրվում է բոլոր դիմողներին։
Հիշեցնելով, որ կառավարության որոշմամբ սահմանված է, որ տարեկան 500 զինծառայող կարող է նման հնարավորությունից օգտվել՝ Պապիկյանը հայտնեց, որ 2022-23 թթ ընթացքում ծրագրից օգտվելու հնարավորություն է տրվել հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին։
Նախարարը հավելեց. «2020 թվականին այս ծրագրով բնակարան է ձեռք բերել 223 զինծառայող, 2021թ՝ 249 զինծառայող, իսկ արդեն 2022 թ.-ին 558 զինծառայող, որի մեջ չի մտնում ընթացիկ տարվա օգտվողները։ Այս տարի հայտ ներկայացրած 1111 զինծառայողի կառավարության որոշմամբ այդ հնարավորությունը ընձեռել ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Էս գլխից պետք է Ապարանում այդ շենքերը հողին հավասարեցնել. Փաշինյանի հանձնարարությունը
- Մարզպետի պաշտոնից ազատման որոշումը պատրաստ է
- Ինչպես պահեստավորել և օգտագործել գոմաղբը.Կքննարկեն Փաշինյանը և նրա նախարարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան