Միայն Հայաստանի նման անհույս երկրում են պատմաբանները դասագիրք գրում․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Բայց պատմաբանի ինչ գործն է, որ պատմության դասագիրք գրի։
Պատմաբանն ամենավերջին մասնագիտությունն է, որը կարող է մասնակցի դասագրքի կազմմանն, այն էլ սրբագրիչի հետ միասին, որ տարեթվեր ու ամսաթվեր ճշտի։
Պատմության դասագրքերը երկրի կարևորագույն տեքստերից է, սահմանադրության կարեւորությամբ ու այն ոչ թե անցյալն է նկարագրում, այլ ապագան է կառուցում։
Պատմության դասագրքի կազմմանն վրա առաջին հերթին պետք է աշխատեն քաղաքագետները, սոցիոլոգները, մշակութաբանները, միջազգայնագետներն, ուսուցիչներն ու, ամենավերջում, մեկ-երկու պատմաբան, սրբագրիչի կարգավիճակով։ Ու դա գրողները պետք է հենվեն ազգային ռազմավարության վրա, առաջիկա 50 տարվա կտրվածքով։
Միայն Հայաստանի նման անհույս երկրում են պատմաբանները դասագիրք գրում»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ կա դասագրքերում, ի՞նչ ենք մենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն. Բագրատ Սրբազան
- Դուք Ձեր արժանի տեղը կգտնեք պատմագիտության մեջ՝ որպես խավարամիտ ու պալատական պատմաբան. Հայոց պատմության դասագրքի հեղինակին