Բաքվի բռնապետն է «հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է՝ որպես, իբր, «բարի կամքի» դրսևորում, մեզ և «միջազգային հանրությանը» վաճառել դեռևս երեք տարի առաջ իր իսկ ստանձնած պարտավորության կատարումը հայ ռազմագերիներին ազատ արձակելու առումով։
Հայկական կողմից ազատ արձակվող Բաքվի երկու բաշիբոզուկներից մեկը, մարդասպան է՝ Հայաստանում խաղաղ բնակիչ սպանած մարդասպան, որին, ամենայն հավանականությամբ, Բաքվի բարբարոսական վարչախումբը «կհերոսացնի»։
Սակայն գլխավոր «հերոսը», բնականաբար, կրկին կլինի Բաքվի բռնապետը, որովհետև հենց «նա է հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին»։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի բանտերից ազատ արձակվողների մեջ չկան Արցախի ղեկավարները և կեղծ մեղադրանքով դատապարտված երկու արցախցի
- Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ 2 ադրբեջանցու դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան