Հատուկ օպերացիա Քիշնևում. ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգավված ադրբեջանցիներ
Մոլդովայի Հանրապետության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և տեղի քրեական հետախուզության աշխատակիցները Քիշնևում ձերբակալել են Մոլդովայի և Ադրբեջանի քաղաքացիներից կազմված զինված հանցավոր խմբի անդամներ, որոնք զբաղվել են թմրամիջոցների շրջանառությամբ։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով, խմբի ութ անդամներ՝ 24-54 տարեկան, ներգրավված են եղել միջազգային թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Իրավապահները պարզել են, որ խմբավորման բոլոր անդամներն անմիջական կապեր են ունեցել տեղական «օրենքով գողերի» հետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, դեկտեմբերի 5-ին իրավապահները մի շարք խուզարկություններ են կատարել Քիշնևի հինգ հասցեներում և հայտնաբերել հանցագործներին պատկանող զենքեր, այդ թվում՝ տարբեր տրամաչափի ատրճանակներ, CZ Skorpion ավտոմատ և մեծ քանակությամբ զինամթերք։
Խուզարկության հասցեներից մեկում բացահայտվել է Ադրբեջանի 4 քաղաքացիների ինքնությունը։ Հանցավոր խմբի մյուս անդամները գտնվում են հետախուզման մեջ: Նրանց սպառնում է ազատազրկում յոթից տասնհինգ տարի ժամկետով։