Քաղաքական 14:03 06/12/2023 Հայաստան

Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը. Հովիկ Ավանեսով

«Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, ընդ որում դա արվում է նախագահի հրամանով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը Հադրութի շրջանի գյուղերից մեկը հերթական այցի ժամանակ  հրամայել էր ջնջել հայկական եկեղեցիների ու խաչքարերի արձանագրությունները։ Ավանեսովի խոսքով, այսօրվա պայմաններում միակ բանը, որ Արցախի մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ կարող են անել՝ հնարավորինս շատ խոսել այդ ժառանգության մասին, հանրայացնել դրանք. «Ունենք հսկայական գրականություն, դրա վրա հենվելով՝ պետք է ամեն օր խոսենք մեր ժառանգության մասին, ոչ թե սպասենք արձանագրվի հերթական եկեղեցու, հուշարձանի ոչնչացումն ու նոր բարձրաձայնենք այդ մասին»։

Ըստ նրա, Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացմանը հակազդելու լավագույն մեխանիզմներից է նաև ցուցահանդեսների կազմակերպումն ու Արցախի ժառանգությանը պարբերաբար ներկայացնելը հանության լայն  շերտերին։

Հովիկ Ավանեսովը նաև պատմեց, որ Արցախից բռնի տեղահանվել են սեպտեմբերի 27-ին։

«Այն ճանապարհը, որը սովորաբար անցնում էինք 4-5 ժամում, անցանք 40 ժամում։ Իսկ այն, ինչին ականատես եղա այդ ճանապարհին,  1915 թվականի գաղթի ճանապարհն էր, որը տեսել ենք բազմաթիվ լուսանկարներում։ Այն, ինչ տեղի ունեցավ, Հայոց ցեղասպանության, Սումգայիթի ցեղասպանության շարունակությունն է»,- նշեց ադրբեջանագետը։

Արցախից Հ.Ավանեսովն իր հետ քիչ բան է կարողացել բերել, բայց որպես հուշ չի մոռացել վերցնել Շուշիից գնած Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու փոքրիկ քանդակը։ Արցախից իր հետ բերել է նաև անպսառ հիշողություններ։

«Մենք պետք է երբեք չխոսենք Արցախի մասին անցյալով։  Ես որպես արցախցի, ինձ համար Արցախի էջը փակ չի։ Իմ մասնագիտական տիրույթում ամեն ինչ անում եմ, որ Արցախի թեման մշտապես մնա օրակարգում»,- ասաց Ավանեսովը։

Փորձագետի կարծիքով, իրավիճակը, որ կա այսօր, 30 տարիների թույլ տված սխալների, պատմությունից դասեր չքաղելու հետևանք է։

«Բացի այդ, ամենակարևորը՝  կեղծ խաղաղության օրակարգի հետևանք է։ Ցավով արձանագրենք, որ խաղաղության օրակարգ կոչեցյալը կործանարար հետևանքներ ունի։ Այդ օրակարգից չհրաժարվելը հանգեցնելու է մեր պետականության եթե ոչ ամբողջական, ապա մասնակի կորստին»,- ասաց Հ.Ավանեսովը։

Նա նաև հայտնեց, որ Կովկասագիտության կենտրոնը հասարակական հիմունքներով շարունակում է  իր գործունեությունը Երևանում։  Ըստ Ավանեսովի, Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն իրեց գործունեությունը Հայաստանում, դա անհրաժեշտություն է։

Մանրամասն՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էնդոկրինոլոգը թվարկել է ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստները
Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Աբրահամյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով
2024 թվականի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 13:20:30 տեղական ժամանակով
Աղբյուր` Panorama.am
10:06
Յուրաքանչյուրը կարող է պահանջել ավտոկայանատեղիների նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը. փաստաբան
Երևանի քաղաքապետարանը «կարմիր գծերի» թանկացման գործով պարտվելով դատարանում` հետաձգեց տրանսպորտի թանկացումը
Աղբյուր` Panorama.am
09:52
ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է աշխատանքը
Միացյալ Նահանգների կառավարությունը դադարեցնում է աշխատանք այն բանից հետո, երբ Սենատը չի կարողացել ընդունել բյուջեի ժամանակավոր օրինագիծը մինչև...
Աղբյուր` Panorama.am
09:33
Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է...
Աղբյուր` Panorama.am
09:25
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել ձորը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Ինչու է Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել է կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում`...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}