Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
«Մենք ասել ենք, որ որևէ հանդիպումից չենք հրաժարավում, վերջին երեք հրավերն ադրբեջանական կողմից է մերժվել։ Հույս ունենք՝ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ Ա.Սիմոնյանի, Ադրբեջանը բացի հայտարարություններից, որ խաղաղություն են ուզում, ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, պետք է իրական քայլեր անի, որը կբերի ռեալ, շոշափելի խաղաղության։
Նա կրկնեց նաև օրեր առաջ իր հայտնած տեսակետը. «Այո, ժամանակ կանցնի, չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ինչ-որ ադրբեջանցիներ կգան Հայաստան, կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում, խաղաղությունն այլ կերպ չի լինում։ Այն պնդումները, որ մենք իրար հետ հակամատել ենք, դա անլուծելի խնդիր է, ինձ համար դա անընդունելի է։
Ապրում ենք մի տարածաշրջանում, բոլոր խնդիրները պետք է փորձել լուծել»։
Նա չգիտի՝ արդյոք մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, թե ոչ։
«Ցանկության դեպքում 5, 10 օրվա մեջ կարելի է այդ պայմանագիրը ստորագրել։ Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, սա արդեն 6-րդ փոխանակումն է, բավականին աշխատանք է տեղի ունեցել։ Եթե ադրբեջանական կողմը բան չփոխի, նոր առաջարկ չներկայացնի կամ դրանք շատ արագ լուծելի խնդիրներ են, իհարկե, կարելի է մի քանի օրվա մեջ ստորագրել»,- ասաց Ա.Սիմոնյանը։
Նրա խոսքով, կարելի է հասնել խաղաղության, եթե Ադրբեջանի նախագահը սկսի դրական քայլերից, փոխի իր հռետորաբարությունը, գա հանդիպումների, վերահաստատի այն, ինչ ասել է հանդիպումների ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենն անհամբեր սպասում է Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին
- Ալիևը մանրամասներ է հայտնել «խաղաղության պայմանագրից»
- Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի.Արման Թաթոյան
- Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է. Հասրաթյան
- Սահմանին սադրանքներ իրականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է խաղաղության գործընթացը մտցնել փակուղի․ ԱԳՆ
- Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան