Հասարակություն 08:15 07/12/2023 Հայաստան

Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին է. Վահան Թումասյանը ներկայացրել է չհրապարակված լուսանկարներ

35  տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի՝ Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժը։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը  11 անց 41 րոպեին  Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում։ Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին։ Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն իր հավաքածուից ֆեյսբուքյան էջում ներկայացրել է գրեթե չհրապարակված և բացառիկ լուսանկարներ՝ Լենինականի ավերակված բարձրահարկերից։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:07
Վաղը սպասվում է կարճատև անձրև
Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
«Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»
Աղբյուր` Panorama.am
13:55
Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. Մարդիկ ցած են նետվում պատուհաններից փրկվելու համար
Եկատերինբուրգում քաղաքային հիվանդանոցի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսական թելեգրամ ալիքները հրապարակել են տեսանյութեր, ոտեղ երևում է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:37
Մոսկվայից Թբիլիսի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
Նոյեմբերի 18-ի առավոտյան Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Թբիլիսի թռչելուց հետո Superjet-100 մարդատար ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:12
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շրջաններում 3 բալ ուժգնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:09
Ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի. Ռուբեն Մելիքյան
«Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զորօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս ազատման դիմում է գրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձով է հանդես եկել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատման դիմում է գրել։...
Աղբյուր` Panorama.am
12:44
Հասկանում եմ՝ գիշերն ինքնին գայթակղիչ է. Կոնջոյան
ՔՊ-ականները վստահեցնում են՝ պաշտոնանկությունները գիշերը չեն եղել և սմս-ով չեն տեղեկացվել
Աղբյուր` Panorama.am
12:35
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
«Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով»
Աղբյուր` Panorama.am
12:26
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանը շրջանցող երկաթուղու կառուցման շուրջ
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի ափին գտնվող իրանական ամենամեծ Բանդար...
Աղբյուր` Panorama.am
12:04
Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Ուրբաթ օրը կառավարության նիստում վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի, ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
12:01
Քյարամյանի հրաժեշտը
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժեշտի խոսք է հրապաարկել. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:00
Թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք. Աղվան Վարդանյան
«Բնականաբար Սափրվելը հետևանքներ էր ունենալու։ Պատկերացնում եք՝ թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք,...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը,  անդրադառնալով իրվապահ մարմիններում պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերին ու ազատման դիմումներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:36
Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Այս քայլն ավելի շատ դիտարում եմ նախընտրական  տրամաբանության ներքո»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:26
Վահե Հովհաննիսյան. Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու
Այլընըտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. ««Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց...
Աղբյուր` Panorama.am
11:17
Իշխանությունը տապալեց գործընթացը, և այն օրակարգը, որը կարող էր դառնալ մեծ պրոցեսի մի մաս, տեղի չունեցավ. Աբրահամյան
«Հաշվի առնելով, որ  Բաքվում COP29 համաժողով էր և, բնականաբար, արտաքին լսարանին ուղղելու հստակ մեսիջներ կային, ողջ գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
11:16
Երևանի 146 մանկապարտեզից հետ հավաքած 3850 կգ հավի մսի մեջ հայտնաբերվել է վնասակար բակտերիա
«Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:47
COP29-ի ընթացքում Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել հայ պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց. Ռուբեն Վարդանյանի որդի
Բաքվում COP29-ի ավարտից մի քանի օր առաջ և Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ավելի քան մեկ տարի անց նրա...
Աղբյուր` Panorama.am
10:25
Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Սերոբ Սարգսյանը նշանակվեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
«Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք նոր նշանակում, պարոն Սերոբ Սարգսյանը նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
10:10
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
«Եթե Հարիսի հաղթանակի պարագայում դեմոկրատների քաղաքական կուրսի շարունակականությունը ապահովված կլիներ, ապա Թրամփի պարագայում նման հեռանկար չկա»:
Աղբյուր` Panorama.am
09:46
Անցած երկու տարիներին կառավարությունը որևէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում
  ԶՊՄԿ-ի բաժնետեր դառնալուց հետո ՀՀ կառավարությունն առ այս պահը որևէ եկամուտ չի ստացել, շահույթի վերաբաշխում չի կատարվել, թեև ԶՊՄԿ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էրդողանը կառաջարկի սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը ներկայիս շփման գծի պայմաններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է երկուշաբթի օրը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ներկայացնել ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
09:09
Բախվել են «Opel»-ն ու «Wuling»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին
Նոյեմբերի 17-ին,ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ - Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Բադալյանի...
Աղբյուր` Panorama.am
09:02
Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Քաղաքագետ
«Ու էլի մի իրավիճակի հետ գործ ունենք, երբ Փաշինյանը ներքաղաքական սուբյեկտներից առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը, երբ առնվազն...
Աղբյուր` Panorama.am
09:00
Նոյեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 18-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 386.61 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Ողբերգական վթար Արթիկ-Պեմզաշեն ճանապարհին
Կան տուժածներ և մեկ զոհ
Աղբյուր` Panorama.am
08:12
Նիկոլ Փաշինյանն ու կինը մեկնել են Վատիկան
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}