Երևանը՝ ռուս միայնակ ճամփորդողների սիրված ուղղությունների ցանկում
Ռուսաստանցիների մեծ մասը, ովքեր նախընտրում են միայնակ ճանապարհորդել՝ ընտրելով արտասահմանյան ուղղություններ, ամանորյա տոների համար հյուրանոցներ են պատվիրել Եվրոպայում և Թաիլանդում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «OneTwoTrip» ճանապարհորդությունների պլանավորման ծառայությունը։
«Միայնակ հանգստանալ ցանկացող ճանապարհորդների մեծամասնությունը թռչելու է Թաիլանդ։ Մի փոքր ավելի քիչ, կամ զբոսաշրջիկների 4,8 տոկոսը ժամանակ կանցկացնի Փարիզում, 4 տոկոսը՝ Ստամբուլում։ Լավագույն տասնյակում ներառվել են նաև Հռոմը, Միլանը, Բուդապեշտը, Երևանը, Ռիմինին, Դուբայը և Բարսելոնան»,- մանրամասնում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանն այն քաղաքների թվում է, որտեղ ռուս զբոսաշրջիկները կանցկացնեն Ամանորը
- Ռուսաստանցի ռելոկանտները բողոքել են Հայաստանում գների բարձրացումից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան