Ավելով հարևանին ծեծած կնոջը սպառնում է մինչև յոթ տարի ազատազրկում
Հարևանուհուն ավելով ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Կոմիտեից մանրամասնում են՝ դեկտեմբերի 3-ին ահազանգ է ստացվել նույն շենքի երկու հարևան երկու կանանց միջև վեճի, նրանցից մեկի կողմից ավելով մյուսի գլխի շրջանին հարվածներ հասցվելու և վերջինիս բուժհաստատություն դիմելու մասին։
Դեպքի առթիվ 2023թ․ դեկտեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։
Հոդված 166. Առողջությանը ծանր վնաս պատճառելը
1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը` վտանգավոր է կյանքի համար, պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան