«Կասկադի շրջակայքում զգույշ քայլեք, հնարավոր է ավետը շշով տա վզաքոքներիդ»
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն քննարկվում ու քննադատվում է հաղորդավար, երգերի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանի այն հայտարարությունը, թե ինքը մեծություն է։
Հաղորդումներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ օրինակ, Կասկադում երգիչ, հաղորդավար Գրիշա Աղախանյանի որդուն ստիպում է իր հետ նկարվել որպես մեծություն։ Նրա կարծիքով, բոլոր ծնողները պետք է ստիպեն երեխաներին, որ իր հետ նկարվեն։
Հայտարարությունից հետ սոցցանցերում շատերը լուսանկարներ են հրապարակել Բարսեղյանի հետ, մի քաղաքացի էլ reel է նկարել, թե ինչպես է նույնիսկ մթին Կասկադի տարածքում տեղադրված նստարաններից մեկին պառկած սպասում Ավետ Բարսեղյանին՝ նրա հետ նկարվելու համար։
Օգտատեր Էդուարդ Մանվելյանը գրում է.
«Անկեղծ ասած մտադիր էի գոնե այսօր լռել, բայց նման շքեղ երևույթը կիսելու գայթակղությանը չդիմացա։
Սրանց նայեք՝ հերթով, շարքով։
Ես սրանցից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում, բայց ասում եմ՝ պարոնայք և տիկնայք կիսաաստվածներ, եթե պատիվ կհամարեք ինձ՝ շարքային մահկանացուիս հետ, զրուցել դեմ առ դեմ, անպայման կհամաձայնեմ։
Ասում ա «Գրիշի երեխեն նստած իրա ինչ-որ բանն ա ուտում, ես գնում եմ ստիպում, որ երեխեն գա նկարվի իրա երկրի մեծության հետ»՝ մեծությունն էլ ինքն ա՝ ըստ նարցիսիզմի սահմանադրության։
Ասում ա «Մարջանը լավագույն դերասանուհին ա», Մարջանն էլ իքնասիրահարված հայացքով համաձայնում է։
Սրանք սերունդ են կրթում, սրանց արդեն երկար տարիներ վստահվել է շոՎու-բիզնեսը՝ ամենաարատավոր ու ամենաքայքայիչ ոլորտը, որով լցված է ամենօրյա հանրային եթերը։
Սիրելի տգետներ, նախ՝ դուք ամենա եք, բայց վերջից, և հետո՝ չկա ամենապոետ, չկա ամենադերասան, չկա ամենագրող. Ամենա-ն երեխեքն էին, որոնց հողը դրեցիք ձեր հանրային տգիտության «շնորհիվ»։
Մեկն ասում է ես ամենապոետն եմ, ու սրան լիքը ծափ տվող կա։ Մեկն ասում է ես ամենադերասանն եմ, ու սրան ծափ տվող կա։ Միջակության ձեռքին է Պետության և հասարակության դաստիարակությունը, և սրանք, ամեն նոր իշխանության ոտքերը լզելով, դեռ մնում են սերունդը փչացնելու մոնոպոլիստներ՝ ռաբիզների կոլեկտիվ։
Հա, մեկ էլ, Կասկադի շրջակայքում զգույշ քայլեք, հնարավոր է ավետը շշով տա վզաքոքներիդ ու ստիպի նկարվել իր և իր դասի մեծությունների հետ։
Էսքան էլ տգետ, էսքան էլ նարցիս, հոգեկան հիվանդ եսասերների ու ինքնագովազդվողների շատություն՝ ցանկացած ոլորտում։
Սրանք միլիոններ են աշխատում՝ սերունդը փչացնելով, մենք առանց կոպեկի ու անվարձահատույց՝ փորձում ենք սրանց ճանկերից փրկել գոնե հաջորդ սերդնին...
Բայց, մեծ հաշվով, մեղավորը ոչ թե ամենապոետն ու ամենադերասանն են, այլ հասարակության այն զանգվածը, որը սրանց դարձրել է այդպիսին, որովհետև ինքը՝ այդ նույն զանգվածը, տառապում է հոգևոր ինսուլտով և անալիտիկ պարալիչով։
Քանի՞ լեզվով կարելի էր կրկնել՝ հասարակությունն է կերտում իր մշակույթը և ընտրում իր երկրի ղեկավարներին, և ուրեմն.
Այն, ինչը կա այսօր, ինչը որ կար երեկ ու անցյալ տարիներին՝ հասարակության մեծամասնության հավաքական պատկերն է՝ այ էս ամենաչորսի բանդան հասարակության հայելային անդրադարձն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան